հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Սիրիացի վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, ՀԱՊԿ երկրների մերձակայքում նրանց գործունեությունը ռիսկեր է պարունակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համար: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հայտնում է Ria.ru—ն։

«Մենք տեղեկություններ ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների ներկայության և գործողությունների մասին»,-ասել է Զասը:

«Մենք ելնում ենք նրանից, որ սիրիացի ցանկացած վարձկաններ, գրոհայիններ պետք է լքեն այս տարածքը, դադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ ջոկատների, գրոհայինների խմբերի, անօրինական զինված կազմավորումների ստեղծումը անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ հստակ ռիսկեր են պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,-ավելացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: