Սերգեյ Շոյգուն և Արշակ Կարապետյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր»,- ասել են գերատեսչությունից՝ այլ մանրամասներ չհստակեցնելով։