երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախն իր լրահամալրման պլանն իրականացրել է 78%-ով, ՀՀ-ն՝ 52%-ով. Հակոբյան

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախն իր լրահամալրման պլանն իրականացրել է 78%-ով, ՀՀ-ն՝ 52%-ով. Հակոբյան

Զորահավաքը չի կատարվել, դրա համար պատասխանատու են երկրի ղեկավարը, պաշտպանության նախարարը, զինվորական կոմիսարիատը և տարածքային կառավարման նախարարը, ոչ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի Հանրապետությունն իր լրահամալրման պլանն իրականացրել է 78 տոկոսով, ՀՀ-ն՝ 52 տոկոսով։ Իսկ դա պետք է իրականացնեին 40 ժամվա ընթացքում, այստեղից ծնվել են մեր բոլոր խնդիրները։ Այստեղ ևս մի հանցագործություն է կատարվել, որ երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրումը», - հայտարարեց Մովսես Հակոբյանը։

Նա նշեց, թե դա շատ բարդ գործընթաց է։

«Բանակի բոլոր գործընթացներից ամենից բարդը դա է։ Ազնիվ պետք է լինենք, որ երբ քաղաքական իշխանությանը մեղադրում եք սրա համար, նաև զինվորականներն ունեն որոշակի սխալներ, սխալների մի մասն օբյեկտիվ է, մի մասը՝ սուբյեկտիվ։ Օբյեկտիվն այն է, որ այտեղ, որտեղ պետք է լրամալրում իրականացվեր, հակառակորդի կողմից ենթարկվել է լուրջ հրետակոծման և ԱԹՍ-ները թույլ չեն տվել անձնակազմի ընդունման կետերը բացազատել և լիարժեք կատարել։ Հրամանատարները պետք է արագ որոշում կայացնեին և համալրման ձևը փոխեին», - ասաց Մովսես Հակոբյանը։

  • Կիսվել: