չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Սահմանային փոփոխությունները շատ փոքր են, այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ. Վաղարշակ Հարությունյան

Սահմանային փոփոխությունները շատ փոքր են, այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ. Վաղարշակ Հարությունյան

Սահմանային փոփոխությունները շատ փոքր են, այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՊՆ նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։

Հարությունյանը վստահեցրեց, որ այն սահմանը, որը նախատեսված է եղել Խորհրդարաին Միությամբ ու չճանաչված անկախ Հայաստանով, ամբողջությամբ պահպանվում է.

«Կան տեղեր, որոնք մերոնք 50 մետր առաջ են, կան տեղեր, որտեղ հակառակն է: Դիրրքերն առաջ ու հետ են, քանի որ դրանք հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ ապահովի անվտանգությունն ու վերահսկողությունը»:

Խոսելով Արավուսում տեղի ունեցած միջադեպի մասին,  նա նշեց.

«Միջադեպը, որ ասում եք, տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին, և այնտեղ քաշքշուկ է եղել: Միջադեպը հարթվել է: Ուզում եմ հստակ ասել, որ բոլոր այն սահմանը, որ նախատեսված է Խորհրդային Միության և միջազգայնորեն ճանաչված անկախ Հայաստանի՝ ամբողջովին պահպանվում է: Կան տեղեր, որ մերոնք 50 մ առաջ են, կան տեղեր, որ հակառակն է: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ դիրքը հնարավոր չի դնել այնպիսի տեղ, որն ապահովի անվտանգությունը և վերահսկողությունը: Փոփոխությունները, որ տեղի են ունեցել սահմանին, իր մակերեսով շատ փոքր են, և այստեղ այդ հարցերը պետք է լուծվեն սահմանազատման ժամանակ»։

 
 

  • Կիսվել: