ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սահմանագծման գործընթացում զորքերի դիրքավորումների հետ կապված հարցերի քննարկումն այս պահին վաղաժամկետ է. Աղաջանյան

Սահմանագծման գործընթացում զորքերի դիրքավորումների հետ կապված հարցերի քննարկումն այս պահին վաղաժամկետ է. Աղաջանյան

Սահմանագծման և սահմանազատման գործընթացի արդյունքում զորքերի դիրքավորումների հետ կապված հարցերի քննարկումն այս պահին վաղաժամկետ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Այն, որ ՀՀ-ն բազմիցս պաշտոնական մակարդակում հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք։ Դրանք հիմնված են կոնկրետ փաստական տվյալների վրա։ Այդ զինված ուժերն ու անձինքն պետք է ՀՀ սուվերեն տարածքից հեռանան, դա միանշանակ է: Թե կոնկրետ որ հատվածում են նրանք հատել ՀՀ սուվերեն տարածքը, կարծում եմ՝ այդ հարցի հետ կապված դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի քարտեզի տեսքով այդ ինֆորմացիան ձեզ տրամադրվի: Ես մասնագիտացված չեմ, բավարար տեղեկացված չեմ տեղադիրքերի հետ կապված», - ասաց Աղաջանյանը՝ հավելելով, որ այս պահին քննարկման փուլում է նաեւ հարցը, թե որ քարտեզներովէ  արվելու սահմանազատումն ու սահմանագծումը:

Անդրադառնալով հարցին, թե մամուլի հրապարակումներ կան, թե Իրանը, Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Սև ծովից Պարսից ծոց երկաթուղային - ավտոմոբիլային ճանապարհների շինարարության համար, և այդ դեպքում ՀՀ-ն ինչ պետք է անի, լուսանցքում չհայտնվելու համար, Աղաջանյանը պատասխանեց. «Այդ տեղեկատվությունը, որքանով տեղյակ եմ, հաստատված չէ, հետևաբար՝ չհաստատված տեղեկատվությանն արձագանքնելը ժամանակի վատնում է»։

  • Կիսվել: