շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սահմանադրական փոփոխությունները կարող են ՍԴ իրավիճակի լուծման ճանապարհ լինել. ԱԽ քարտուղար

Սահմանադրական փոփոխությունները կարող են ՍԴ իրավիճակի լուծման ճանապարհ լինել. ԱԽ քարտուղար

Կարծում եմ գործադիրը և օրենսդիրը քայլեր կձեռնարկեն, որպեսզի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծում ստանա, այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե որո՞նք են մասնավորապես լինելու լուծում տվող քայլերը, Գրիգորյանն ի պատասխան նկատեց, որ ամենի մասին ժամանակի ընթացքում հայտնի կդառնան հանրությանը։

Մյուս հարցին, թե հնարավո՞ր է սահմանադրական փոփոխությունները փրկեն իրավիճակը, Գրիգորյանը չբացառեց. «Սահմանադրական փոփոխությունները կարող են լուծման մի ճանապարհ լինել»։

  • Կիսվել: