հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսական ORSIS ընկերությունը հանվել է Հայաստան զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»

Ռուսական ORSIS ընկերությունը հանվել է Հայաստան զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակից»

Ռուսական ORSIS-ը դատարանի որոշմամբ հանվել է Հայաստանի զենքի մատակարարների սեւ ցուցակից Ռուսական ORSIS (Պրոմտեխնոլոգիա) զինագործական ընկերությանը դատարանի որոշմամբ հանել են Հայաստանի մատակարարների սեւ ցուցակից, ՌԻԱ Նովոստիին հայտնել է փաստաբանների հայկական կոլեգիայի փաստաբան, այդ երկրում ձեռնարկության շահերը ներկայացնող Ալեքսանդր Սիրունյանը:

ORSIS-ը ներառվել է Հայաստանի զինված ուժերին եւ երկրի այլ ուժային կառույցներին զենք մատակարարողների սեւ ցուցակում մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթի ձախողումից անմիջապես հետո, որին մասնակցել է այդ ընկերությունը: Ավելի ուշ Ռուսաստանի առևտրի նախարարությունը նամակ էր հղել Հայկական ռազմական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանին, որում այդ որոշումը գնահատվել էր որպես «չճշտված»:

Մրցույթի ձախողման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ) հատկանիշներով, որը ներկայումս քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից:

«Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը եւ դադարեցրել է ՀՀ ֆինանսների նախարարության որոշումը 'ORSIS - ը պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող սուբյեկտների սեւ ցուցակում ընդգրկելու մասին», - ասել է Սիրունյանը:

Նա նշել է, որ ORSIS-ը կրկին իրավունք ունի մասնակցել մրցույթներին եւ մատակարարումներ կատարել Հայաստանի ուժային գերատեսչություններին: Ավելի վաղ ՀՀ ՊՆ ստեղծված իրավիճալի վերաբերյալ տվել էր իր բացատրությունները՝ հավաստելով, որ ORSIS-ի հայտը չի համապատասղանում հայտարարաված մրցույթի պահանջներին։ Ըստ ՊՆ-ի հայտը մերժվել էր հենց այդ պատճառով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: