շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուսական ինքնաթիռները ԼՂ ռուս խաղաղապահների տեղափոխման շրջանակներում մեկ օրում 22 թռիչք են իրականացրել դեպի Հայաստան

Ռուսական ինքնաթիռները ԼՂ ռուս խաղաղապահների տեղափոխման շրջանակներում մեկ օրում 22 թռիչք են իրականացրել դեպի Հայաստան

Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահների տեղափոխման շրջանակներում մեկ օրում 22 թռիչք են իրականացրել դեպի Հայաստան՝ տեղափոխելով 64 միավոր ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով երկրի ՊՆ-ին։

«Մեկ օրվա ընթացքում «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները 22 թռիչք են իրականացրել։ Հայաստան է տեղափոխվել 64 միավոր ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկա՝ զրահամեքենաներ, բեռնատարներ, ավտոցիստեռններ, էքսկավատորներ և նյութատեխնիկական աջակցության այլ սարքավորումներ», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Երևան ժամանող անձնակազմն ու ռազմական տեխնիկան շարասյուներով ուղևորվում է Լեռնային Ղարաբաղ։ Օդային տարածքից շարասյան անվտանգությունն ապահովում են ուղեկցող Մի-8 և Մի-24 ուղղաթիռները։

  • Կիսվել: