երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռուսական բանակի ներկայությունը տարածաշրջանում միշտ զգացվելու է. Արմեն Սարգսյան

Ռուսական բանակի ներկայությունը տարածաշրջանում միշտ զգացվելու է. Արմեն Սարգսյան

Ռուսական բանակը տասնամյակներով, հարյուրամյակներով գտնվում է այս տարածաշրջանում: Նրա ներկայությունը չափազանց կարևոր է: Այս մասին ռուսաստանյան հեղինակավոր «Аргументы и Факты» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ 

Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ինքը գնահատում Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, և ինչքա՞ն երկար անհրաժեշտ կլինի նրանց ներկայությունն այնտեղ՝ նախագահն ասել է՝ միշտ․ <<Չգիտեմ՝ կկարողանաք ճիշտ բառ գտնել՝ փոխանցելու իմ զգացողությունները: Ռուսական բանակը տասնամյակներով, հարյուրամյակներով գտնվում է այս տարածաշրջանում: Նրա ներկայությունը չափազանց կարևոր է: Այն, ինչ անում են խաղաղապահները, մեծ նշանակություն ունի թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ Ղարաբաղի կարգավիճակի, տարածաշրջանի ապագայի, վաղը պատերազմը բացառելու շուրջ հնարավոր բանակցությունների տեսանկյունից:

Երևի ես պետք է օգտվեմ հնարավորությունից և Ձեր միջոցով շնորհակալություն հայտնեմ. նրանք, ի վերջո, զինվորներ են: Նրանք կարող էին հանգիստ ծառայել Ռուսաստանի տարածքում, առանց գլխացավի, քանի որ ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղը մեզ մոտ ոչինչ տեղի չի ունենա: Սակայն Վլադիմիր Վլադիմիրովիչը և ձեր երկրի ղեկավարությունը դժվար որոշում են ընդունել, ես նրանց ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դրա համար>>։

 

  • Կիսվել: