շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների ներկայությամբ ՊԲ-ն մարտական գործողություններ վարելու սահմանափակումներ ունի. Փաշինյան

Ռուս խաղաղապահների ներկայությամբ ՊԲ-ն մարտական գործողություններ վարելու սահմանափակումներ ունի. Փաշինյան

Հադրութի շրջանի Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերի տարածքում գտնվում են ռուս խաղաղապահներ, գտնվում են Արցախի ՊԲ ստորաբաժանումներ, այդ տարածքում գտնվում են նաեւ ադրբեջանական եւ մեր հետախուզական տվյալներով նաեւ թուրքական որոշ ստորաբաժանումներ. իրավիճակը բավական բարդ ու լարված է: Այս մասին այսօր Ազատության ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում այդ հատվածը գտնվում է եւ պետք է գտնվի ՊԲ վերահսկողության ներքո: Վարչապետը հավելեց, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ դրա իրականացման երաշխավորը հանդիսանում է Ռուսաստանը, եւ հայտարարության դրույթների խախտումը պետք է արձանագրվի, եւ դրան պետք է հետեւեն կոնկրետ քայլեր:

Անդրադառնալով հարցին, թե  ադրբեջանցիները չեն պահպանում հայտարարության պայմանները, եւ քիչ հավանական է, որ ռուս խաղաղապահները մտնեն մարտի մեջ, այդ դեպքում ի՞նչ պետք է անի Հայաստանը, Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանը պետք է քայլեր անի, եւ դրանք պետք է լինեն առաջին հերթին դիվանագիտական, ինչը եւ արվում է:

՛՛Այդ հատվածում առաջին օրը ՊԲ մարտիկները դիմակայել են հարձակմանը, եւ մարտը դադարել է այն պահից, երբ ռուս խաղաղապահները հասել են դեպքի վայր: Խնդիրն այն է, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ ՊԲ-ն մարտական գործողություններ վարելու սահմանափակումներ ունի:

Որովհետեւ լինում են իրավիճակներ, երբ այդ մարտական գործողությունների արդյունքում կարող են խոցվել նաեւ խաղաղապահներ՝ դրանից բխող հետեւանքներով: Ուրեմն իրադրությունը պետք է լուծվի քաղաքական ու դիվանագիտական շփման ճանապարհով՛՛,-ասաց վարչապետը:

 

  • Կիսվել: