չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հերքել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ստորաբաժանումների շրջափակման մասին լուրը

ՌԴ ՊՆ-ն հերքել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների ստորաբաժանումների շրջափակման մասին լուրը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջափակման մասին տեղեկատվությունը  չի համապատասխանում իրականությանը ։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ "Ազատություն" ռադիոկայանը հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ ռուս խաղաղապահները գտնվում են Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի հատվածում:

"Լեռնային Ղարաբաղում կողմերից որեւէ մեկի կողմից ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների իբր շրջափակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը", - նշել են ռազմական գերատեսչությունում:

Ինչպես նշել են ՊՆ-ում, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները առաջադրանքներ են կատարում սովորական ռեժիմով ինչպես դիտարկման դիրքերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման ընթացքում: "Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով", - ընդգծել են գերատեսչությունում:

"Ռուսական խաղաղապահ զորախմբի շտաբը շարունակական փոխգործակցություն է իրականացնում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ կապի ուղիղ ուղիներով ՝ խաղաղապահ խնդիրների կատարումն ապահովելու եւ հնարավոր միջադեպերի կանխարգելման համար", - հավելել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում:

  • Կիսվել: