ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ ՊՆ-ի տեղեկագիրը՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին

ՌԴ ՊՆ-ի տեղեկագիրը՝ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման մասին

Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբն Արցախում շարունակում է առաջադրանքների կատարումը: Այս մասին տեղեկագիր է ներկայացրել ՌԴ ՊՆ-ն:

Ռուս խաղաղապահները 23 դիտակետում իրավիճակի ու հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում:

Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են 649 տեղահանվածների անվտանգ վերադարձը Հայաստանի տարածքից Արցախ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից 36657 մարդ է վերադարձել Արցախի նախկին բնակավայրեր:

Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները:

Մեկ օրում Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի գազատարի երկայնքով և Ստեփանակերտի Աջափնյակ փողոցի տարածքում իրականացվել են ինժեներական հետախուզություն և ականազերծում:

Մաքրվել են 9 հա տարածք, 1 կմ ճանապարհ և 15 շենք: Ընդհանուր առմամբ, Արցախում ականազերծման ընթացքում մաքրվել են 80.07 հա տարածք, 24.8 կմ ճանապարհ, 168 բնակելի շենք և 6 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել են 4577 պայթյունավտանգ առարկաներ:

Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումներն ու տեղափոխումը:

Գործում է թեժ գիծ՝ ԼՂ հակամարտության անհայտ կորած մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար: Աշխատանքի սկզբից ի վեր ստացվել է 415 հեռախոսազանգ:

Ռուսական բժշկական բրիգադը Շոշ գյուղում ամբուլատոր օգնություն է ցուցաբերել 31 բնակչի, այդ թվում՝ 5 երեխայի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Արցախի 399 բնակչի, այդ թվում՝ 46 երեխայի:

 

  • Կիսվել: