երկուշաբթի, հունվար 24
24 / 1 / 2022
ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռները ՀՀ զինվորականներին տեղափոխել են մշտական տեղակայման վայրեր. ՌԴ ՊՆ

ՌԴ ՕՏՈւ ինքնաթիռները ՀՀ զինվորականներին տեղափոխել են մշտական տեղակայման վայրեր. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները ՀՀ զինվորականներին տեղափոխել են մշտական տեղակայման վայրեր։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

«Հայաստանի Հանրապետության խաղաղապահ զորախմբի անձնակազմը եւ տեխնիկան հայրենիք են տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 երեք ինքնաթիռներով»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։

Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:

  • Կիսվել: