ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նոր դիրքը նոր հնարավորություններ է ստեղծել, հակառակոդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է. ՊՆ խոսնակ

Նոր դիրքը նոր հնարավորություններ է ստեղծել, հակառակոդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է. ՊՆ խոսնակ

ՊՆ մամոլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել և գրել.

Հյուսիսարևելյան սահմանագոտու նոր հենակետն է:

Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս ծառայությունները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հենց տվյալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակահարմարությունը: Մի քանի տարի առաջ էլ հենց այդ տեղամասում հակառակորդը դիվերսիոն գործողություն էր իրականացրել, ինչի հետևանքով ցավալի կորուստներ ունեցանք:

Նոր դիրքը նոր հնարավորություններ է ստեղծել: Այն բարձրադիր գոտում է, իշխող դիրք ունի ավելի արդյունավետ մարտ վարելու համար: Հակառակորդի միանգամից մի քանի դիրք մեր տեսադաշտում է:

 

Այժմ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են: Ավելացել են նաև կրակային խոցման հնարավորությունները: Գործնականում այս տեղամասում հակառակորդն այլևս չի կարող լուրջ գործողություններ ձեռնարկել, այլապես կպատժվի շատ խիստ: Հենց դրա համար էլ զորամասում տվյալ հենակետն անվանում են «պատժիչ»:

աղբյուր` http://www.hayzinvor.am/76660.html

 

  • Կիսվել: