հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՔՊ-ական սկզբունքային պատգամավորը. դեմ ըլլալով կողմ քվեարկեց. «Ժողովուրդ»

ՔՊ-ական սկզբունքային պատգամավորը. դեմ ըլլալով կողմ քվեարկեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. «Այս օրենքի նախագիծը լուրջ բացեր ունի, եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր պարտքը կատարի պետության առջև։ Այս տեքստով օրենք չպետք է ունենանք. սրանք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքերն են իր գործընկերոջ՝ Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծի մասին ԱԺ ամբիոնից։ Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում էր ամրագրել, որ զոհված զինծառայողների եղբայրները պետք է ազատվեն ծառայությունից։ «Ես անգամ չէի ցանկանա սկզբունքորեն կողմ քվեարկել»։

Բայց այս խոսքերից մեկ ժամ էլ չանցավ, նախկին կոմունիստ, ներկայումս հեղափոխական թիմ մտած Խաչատրյանը հլու-հնազանդ կողմ քվեարկեց իր իսկ կողմից մերժված նախագծին: Համաձայնեք՝ սկզբունքային դիրքորոշում է դեմ ըլլալով կողմ քվեարկել:

Թերևս Վիգեն Խաչատրյանի մոտ ազնվության, պատգամավորի՝ խղճի մտոք աշխատանքի մասին պատկերացումները սկսվում և ավարտվում են իր երիտղեկավարների մատի շարժում-ցուցումով: Ասվեց՝ կողմ պիտի քվեարկել, ենթակա Խաչատրյանը արեց դա՝ մոռանալով ինքն իրեն ու իր խոսքերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: