կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Քննարկումները շարունակվում են․Գրիգորյանը սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի մասին

Քննարկումները շարունակվում են․Գրիգորյանը սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի մասին

 Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի շուրջ քննարկումները շարունակվում են։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովը ստեղծվել է, և հնարավո՞ր է՝ լինի հանդիպում, որովհետև Բրյուսելում եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ մինչև ապրիլի վերջ պետք է այդ հանձնաժողովը ստեղծվի։

«Սրա շուրջ քննարկումները շարունակվում են։ Իհարկե, մենք հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչև ապրիլի վերջ գտնել լուծումներ և առաջ շարժվել։ Բայց կարող եմ ասել, որ այս պահին էլ ինտենսիվ քննարկումները շարունակում են և հույս կա, որ մոտակա շրջանում այդ հանդիպումը կլինի։
 

Քննարկումները մոտեցումների շուրջ է աշխատանքային խմբի հետ կապված, նաև այլ մասերով հարցեր կան, որոնց պատասխանները դեռ վերջնական չենք գտել։ Հենց գտնենք պատասխանները, հրապարակային հայտարարություն կլինի և հանդիպում կլինի»,- ասաց Գրիգորյանը։

  • Կիսվել: