շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Փոխոստիկնապետերը բանակցում են հարազատների հետ․ ՊՆ շենքը շարունակվում է շրջափակված մնալ

Փոխոստիկնապետերը բանակցում են հարազատների հետ․ ՊՆ շենքը շարունակվում է շրջափակված մնալ

Պաշտպանության նախարարության շենքի մոտ, որը առավոտվանից շրջափակված է անհետ կորոծ զինծառայողների հարազատների կողմից, ժամանել են բարձրաստիճան ոստիկաններ, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից։

Ոստիկանները բանակցում են հարազատների հետ, որպեսզի նրանք բացեն շենքի մուտքերը, սակայն դեռ անարդյունք։ Գործակալության թղթակցի խոսքով՝ իրավիճակը տեղում բավականին լարված է, զինվորականների հարազատները պատրաստ են ռադիկալ քայլերի դիմել։ ՊՆ շենքից որոշ աշխատակիցներ փորձել են դուրս պրծնել՝ պատերի վրայից թռնելով, սակայն զինվորականների հարազատները թույլ չեն տվել ու փակել են բոլոր հնարավոր ելքերը։

ՊՆ աշխատակիցներից մեկը ասել է, որ իրենք հուսահատ վիճակում են։

«Ոչ մի տարբերակ չունենք այստեղից դուրս գալու։ Ուտելիքն արդեն վերջանում է», - ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

  • Կիսվել: