շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պնդում եմ՝ «Իսկանդերը» կրակել է․ Մովսես Հակոբյան

Պնդում եմ՝ «Իսկանդերը» կրակել է․ Մովսես Հակոբյան

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում կրկնեց իր հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը պատերազմի ընթացքում կիրառել է ՛՛Իսկանդեր՛՛ համակարգը։

Նա անդրադարձավ դիտարկմանը, որ ռուսական կողմը պնդում է՝ ՛՛Իսկանդերը՛՛ չի օգտագործվել: Այս առնչութամբ Հակոբյանն ասաց․ ՛՛Պեսկովին չեմ մեկնաբանում բայց ասածս պնդում եմ, ՛՛Իսկանդերը՛՛ կրակել է՛՛:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Արցախում "Իսկանդերի" օգտագործման մասին Ադրբեջանի հայտարարությունները:

  • Կիսվել: