ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՆ-ում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել

ՊՆ-ում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել

Տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով, Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, այս ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ։

Ընդհանուր առմամբ, հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում օպերատիվ իրավիճակը գնահատվում է կայուն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: