ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՊՆ-ում հյուրընկալել են Վարաստանից ժամանած գործընկերներին

ՊՆ-ում հյուրընկալել են Վարաստանից ժամանած գործընկերներին

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ղեկավար կազմի ներկայացուցիչներին և նույն հաստատության «Պաշտպանության և անվտանգության ռազմավարական միջգերատեսչական ավագ դասընթացի» ունկնդիրներին: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հյուրերին ներկայացվել են Հայաստանի անվտանգային միջավայրը և բանակի կերպափոխման հիմնական ուղղությունները, որից հետո քննարկումները շարունակվել են հարցուպատասխանի ձևաչափով:

Այցի շրջանակում Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի ունկնդիրները հյուրընկալվել են նաև ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, քննարկել երկու հաստատությունների փոխգործակցության ծրագրերը և հեռանկարները:

  • Կիսվել: