ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՊՆ-ն չի մեկնաբանում «Օրսիս Արմս»-ի վերաբերյալ քրեական գործի շուրջ ստեղծված իրավիճակը

ՊՆ-ն չի մեկնաբանում «Օրսիս Արմս»-ի վերաբերյալ քրեական գործի շուրջ ստեղծված իրավիճակը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հատուկ քննչական ծառայությունում քննվող ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող «Օրսիս Արմս» (ORSIS) ընկերության վերաբերյալ քրեական գործի շուրջ ստեղծված իրավիճակը և դրան ՊՆ փոխնախարարի հնարավոր առնչությունը:

«Գործը գտնվում է նախաքննության փուլում, և այս պահին մենք ձեռնպահ ենք մնում որևէ մեկնաբանությունից, որը կարող է վնասել նախաքննության շահերին», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ այս քրեական գործի վերաբերյալ InfoPort.am-ը գրել էր՝ տեղեկացնելով, որ «Օրսիս Արմս» ընկերության զենքի գնման պայմանագրի չեղարկման դեպքով հարուցված քրեական գործին վերջերս միացվել է ՀՀ ՊՆ ղեկավար աշխատողների կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու և նույն նախարարության պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը:

ՀՔԾ-ից մեզ տեղեկացրել էին, որ այս քրեական գործով որևէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա:

Փոխարենը կասկածներ կան, որ այս գործով հավանական կասկածյալներից է Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը:

  • Կիսվել: