կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՊՆ խոսնակը հերքել է լուրերն առ այն, թե այսօր քաշքշուկ է տեղի ունեցել ՊՆ տեղակալի և անհետ կորած ու զոհված ծնողների միջև

ՊՆ խոսնակը հերքել է լուրերն առ այն, թե այսօր քաշքշուկ է տեղի ունեցել ՊՆ տեղակալի և անհետ կորած ու զոհված ծնողների միջև

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հերքում է մամուլում հրապարակված լուրերն առ այն, որ այսօր քաշքշուկ է տեղի ունեցել ՊՆ տեղակալ Արման Սարգսյանի ու անհետ կորած ու զոհված ծնողների միջև:

Նա, մասնավորապես, ասել է. «Քաշքշուկի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ծնողները հանդիպել են ՊՆ տեղակալ Արման Սարգսյանի հետ, այժմ ընթացքի մեջ է վարչության պետի հետ հանդիպումը: Պաշտպանության նախարարի տեղակալը ծնողներին հայտնել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ»:

Հավելենք, որ լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող, «Քիմիկների զորամասի» զինծառայող Համլետ Մալխասյանի մայրը՝ Արմինե Մալխասյանը, ասաց, որ առավոտյան11-ից հանդիպում են խնդրում նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

«Երեք տարի շարունակ մենք մեր երեխաներից լուր ենք ուզում իմանալ, դռներ ենք ծեծում, բայց ապարդյուն, պետական մարմինները մեկը մյուսի վրա են գցում պատասխանատվությունը։ Առավոտյան 11-ից հանդիպում ենք խնդրում Սուրեն Պապիկյանի հետ, բայց նա չի պատրաստվում հանդիպել այն ծնողների հետ, որոնց երեխաները կյանքն են տվել հայրենիքի համար։ Փոխնախարար Սարգսյանը ոչ մի հստակ պատասխան չտվեց, ասաց, որ Պապիկյանը մի քանի օրվա ընթացքում որոշ ծնողների հետ հանդիպում կունենա, բայց մենք պահանջում ենք, որ այսօր նա մեզ հետ հանդիպի։ Ինչո՞ւ չի ներկայանում Պապիկյանը, շա՞տ է վախենում։ Բոլոր պատկան մարմիններն ասում են՝ ի՞նչ անենք Ալիեւի դիմաց, բայց որ չեք կարողանում, վեր կացեք այդ աթոռներից։ Մի՞թե մենք արժանի չենք, որ մեզ ընդունեն։ Մի հատ զանգեն իրենց երեխեքին, մի քանի րոպե չպատասխանեն, ոնց կխառնվեն իրար, բա մենք ի՞նչ անենք երեք տարի այսպես...»,-նշեց նա:

 

 

  • Կիսվել: