հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան վարչապետի որոշմամբ ազատվել է աշխատանքից

ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան վարչապետի որոշմամբ ազատվել է աշխատանքից

Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Գառնիկ Հայրապետյանը վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից, InfoPort.am-ին փոխանցում են սեփական աղբյուրները: Ըստ մեր աղբյուրների, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան աշխատանքից ազատվել է զենք մատակարարող ռուսական ORSIS ընկերության հետ վերջին շրջանում կատարված իրադարձություններով:

Հիշեցնենք՝ Հայաստանում քրեական գործ էր հարուցվել զենքի մատակարարման մրցույթի չեղարկման փաստի առթիվ։ Մի քանի միլիոն դոլար բյուջե ունեցող մրցույթը հայտարարվել էր մայիսին, պահանջներին բավարարել էր միայն ռուսական ORSIS ընկերությունը։ Սակայն ավելի ուշ պարզ էր դարձել, որ մրցույթը չեղարկվել է՝ առանց պատճառների մասին բացատրություն տալու։ Ավելին, վերջերս Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ORSIS ընկերության ներկայացուցիչների միջնորդությունը և կասեցրել Ֆինանսների նախարարության որոշումը, ըստ որի՝ ORSIS-ը պետք է ներառվի «սև ցուցակում» և իրավունք չունենա մասնակցելու պետական գնումներին: Արդյունքում ՝ ORSIS-ը այժմ իրավունք ունի մասնակցելու մրցույթների ու մատակարարումներ իրականացնել ՀՀ ուժային կառույցներին:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: