չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պետք է առավել շատ ուսումնասիրենք նոր սպառազինության կիրառման հնարավորությունները. Դավթյան

Պետք է առավել շատ ուսումնասիրենք նոր սպառազինության կիրառման հնարավորությունները. Դավթյան

Իմ այցի նպատակը մեկն է՝ ԱՀ պաշտպանության բանակի հետ ունեցած մեր համագործակցության խնդիրների հստակեցումը և ճշտումը: ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով՝ ԱՀ նախագահի հետ քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հայկական զինված ուժերին:

«Համագործակցությունը բարձր եմ գնահատում: Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել նոր սպառազինության ռազմական տեխնիկայի կիռաման փորձերին: Պետք է առավել շատ ուսումնասիրենք նոր սպառազինության կիրառման հնարավորությունները»,-մասնավորապես ասել է Ա. Դավթյանը:

  • Կիսվել: