ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են ադրբեջանական զինուժի ձեռնարկած գրոհները

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են ադրբեջանական զինուժի ձեռնարկած գրոհները

՛՛Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ:

Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր գրոհները: Հակառակորդը, ջախջախվելով ու մարտադաշտում թողնելով սպանված գնդապետի դի, հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ ՊԲ ՀՕՊ միջոցները խոցել են նաև 3 ինքնաթիռ:

Փառք հայոց բանակի բոլոր մարտիկներին: Մենք հաղթելու ենք՛՛,-տեղեկանում ենք ՊԲ-ի ֆեյսբուքյան էջից:

 
 
 
 

  • Կիսվել: