շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատերազմից հետո ճակատիս ուղիղ ասում էին՝ հայտարարի՜ր, որ իշխանությունները ծախել են հողերը, ու ոչ մի պրոբլեմ չես ունենա. Արծրուն Հովհաննիսյան

Պատերազմից հետո ճակատիս ուղիղ ասում էին՝ հայտարարի՜ր, որ իշխանությունները ծախել են հողերը, ու ոչ մի պրոբլեմ չես ունենա. Արծրուն Հովհաննիսյան

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանն էր:

Եթերի ժամանակ նա նշեց, թե պատերազմից հետո ինչ առաջարկ է ստացել որոշ շրջանակներից:

«Պատերազմից հետո կանգնում էին ու ճակատիս ուղղակի խոսքով ասում. հելիր, իշխանություններին մեղադրիր ու կստանաս համապատասխան ֆինանսական հնարավորություններ։

Հայտարարի՜ր, որ իշխանությունները ծախել են հողերը ու ասա, որ պատերազմը ի սկզբանե տանուլ տված է եղել, ու դու ոչ մի բանի պրոբլեմ չես ունենա։ Քո մասին, կյանքդ կհոգանք և քեզ կապահովագրենք ամեն ինչով»,-նշեց նա:

 

  • Կիսվել: