երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրները և որդիները կարող են ազատվել զինծառայությունից. ԱԺ քննարկում՝ երկրորդ ընթերցմամբ

Պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրները և որդիները կարող են ազատվել զինծառայությունից. ԱԺ քննարկում՝ երկրորդ ընթերցմամբ

Ազգային ժողովը քննարկում է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների եղբայրներին և որդիներին:

«Այն զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները, ովքեր, այնուամենայնիվ, կցանկանան գնալ պարտադիր զինվորական ծառայության, կարող են իրենց կամքով, դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորությունից և զորակոչվել»,- ասաց օրենքի նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Պաշտպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին: 

  • Կիսվել: