ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պաշտպանության բանակը ներկայացրել է մերօրյա հերոսների սխրանքները

Պաշտպանության բանակը ներկայացրել է մերօրյա հերոսների սխրանքները

Պաշտպանության բանակը ներկայացրել է մերօրյա հերոսներին՝ հայտնելով, որ հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելիս մարտավարամասնագիտական բարձր ունակություններ են դրսևորել հրետանավորներ մայոր Դավիթ Մանվելի Մկրտումյանը, մայոր Գևորգ Վարոսի Սիմոնյանը, լեյտենանտ Արմեն Աշոտի Հարությունյանը, կապիտան Նարեկ Հովսեփի Հովսեփյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Խաչատուրի Կարապետյանը, սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Ռադիկի Հայրապետյանը, Մուրադ Համիկի Աղայանը, շարքային Դավիթ Տիգրանի Դավթյանը:
 
«Կրտսեր սերժանտ Վահե Արթուրի Եզիկյանը հարավային ուղղությամբ ջոկի կազմով հետ է մղել թշնամու ներթափանցող ուժերին և պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ:
 
Ավագ լեյտենանտ Վարդգես Վահագնի Մինասյանը հմտորեն ղեկավարել է վաշտը և ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ:
 
Կրտսեր սերժանտ Հակոբ Արկադյայի Աբրահամյանը ռազմավարական բարձունքներից մեկում արիաբար մասնակցել է թշնամական ուժերը հետ շպրտելու գործողությանը, կրակագծից դուրս բերել զոհերին ու վիրավորներին:
 
Շարքային, գնդացրորդ Հայկ Դավթի Աբելյանը մարտական բարդ իրավիճակում իր վրա է վերցրել հրամանատարությունը և, մարտական դիրքի վրա հակառակորդի գրոհի ժամանակ ղեկավարելով անձնակազմին, ետ է մղել թշնամական ուժերին:
 
Մարտական դիրքերից մեկում թշնամական բազմաթիվ գրոհները հետ մղելու, կարևոր բարձունքներ պաշտպանելու ժամանակ աչքի են ընկել և թշնամուն զգալի կորուստներ պատճառել մայոր Վիկտոր Իմիրի Պապոյանը, կապիտան Ստյոպա Միշայի Ավագյանը, կապիտան Տիգրան Արտեմի Վանյանը, լեյտենանտ Բաբկեն
 
Արթուրի Մխոյանը, կապիտան Ասպետ Մինասի Հակոբյանը, շարքային Գրիգորի Հովիկի Պետրոսյանը:
 
Փա՛ռք մեր հերոսներին»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում:

  • Կիսվել: