ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պարգևատրվել են 44-օրյա պատերազմի մասնակիցները

Պարգևատրվել են 44-օրյա պատերազմի մասնակիցները

ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի  նախաձեռնությամբ միջոցառում է նվիրվել ՀՀ Անկախության 30-ամյա հոբելյանին։ Այս մասին տեղեկացնում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը:

«Միջոցառման հերոսները 44-օրյա պատերազմի մասնակիցներն էին, Արցախյան առաջին պատերազմի և Ապրիլյան պատերազմի մասնակիցները, ԵԿՄ  Արաբկիրի ստորաբաժանման  ներկայացուցիչները։

44-օրյա պատերազմի մասնակիցներ շարքային Հակոբ Սարգսյանը, Դավիթ Կարապետյանը, Դավիթ Խաչատրյանը, սերժանտ Հունան Հակոբյանը պարգևատրվեցին «Մարտական ծառայություն» մեդալներով։ Լեյտենանտ Լևոն Ալթունյանը պարգևատրվեց «Արիության համար» մեդալով։

«Ինձ համար մեծ ուրախություն է պարգևներ հանձնել մերօրյա հերոսներին և հենց իրենց հայտնել իմ երախտագիտությունը,խոնարհումս մեր ընկած Հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն յուրաքանչյուրիս՝ այս հողի վրա ապրելու իրավունքի»,- նշեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը.- ։

«Քեզ համար Հայաստան», «Տղերքը, որոնք չկան», «Մարտիկի երգը»,«Հաղթական երգ», «Հայ զինվոր», «Կյանք ու կռիվ»-դահլիճում հնչող բոլոր երգերն ու կատարումները տանում էին դեպի կյանքի ու կռվի սահմանագիծ՝ ևս մեկ անգամ  խոնարհվելու  փառքի ու հավերժի ճամփաներով քայլող մեր հերոսներին»,-ասված է գրառման մեջ։

 

Հասարակական

 

Հասարակական

 

Հասարակական

 

Հասարակական

 

Հասարակական

  • Կիսվել: