ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները

Պապիկյանը Լին Թրեյսիին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները

Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։

Պաշտպանության նախարարը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով առաջնագծում ստեղծված իրադրությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել  երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։

Սուրեն Պապիկյանը Լին Թրեյսիին ներկայացրել է  տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները:

Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:

Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Լին Թրեյսիի՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի առաքելության ընթացքում կատարած աշխատանքը և մաղթել  նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ հետագա գործունեության մեջ։

  • Կիսվել: