շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Օնիկին ասել եմ՝ մի՛ արատավորիր  գեներալի քո պագոնները. Սերժ Սարգսյան

Օնիկին ասել եմ՝ մի՛ արատավորիր գեներալի քո պագոնները. Սերժ Սարգսյան

Պատերազմից հետո, եթե չեմ սխալվում՝ նոյեմբերի վերջին, Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է: Այս մասին այսօր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Բոլորս էլ հասկանում ենք՝ ում մասին է խոսքը, էն Օնիկ Գասպարյանի, ում կապիտուլյանտը նշանակել է գլխավոր շտաբի պետ, ում կապիտուլյանտը գեներալ-լեյտենանտի կոչում է տվել: Այդ ընթացքում, իհարկե, կոշտ-կոպիտ խոսքեր եղել են, ես նույնիսկ չեմ հիշում` հայհոյել ենք, թե չենք հայհոյել, բա ինչ անեինք, գովասանեինք, ասեինք` ապրեք, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք, որ 5000 զոհ եք տվել, ասենք` մալադեց, չի եղել դա:

Անկեղծորեն պիտի ասեմ, որ Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն հատվածին էր պատկանում իմ կարծիքով, ես տեւական ժամանակ ճանաչել եմ Օնիկ Գասպարյանին: Որտեղ ինքը աշխատել է, ինքը իր պարտականությունները շատ նորմալ կատարել է: Բայց չե՞ք կարծում, որ ծիծաղելի է. իր համերկրացին, որ էդքան պաշտոններ եւ կոչումներ է իրենից ստացել, զանգահարում է ինձ եւ իր անհամաձայնությունն է հայտնում այսպես կոչված մարդուն, ով ինքը իրեն էսպես հռչակել է գերագույն գլխավոր հրամանատար՛՛:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ կարեւորն այն է, թե ինչպիսի փոխհարաբերություններ են նրանք ունեցել հենց ռազմական գործողությունների ժամանակ, եւ արդյունքում եղել է այն, որ մենք գնացել ենք կանխամտածված պարտության:

Նա նշեց. ՛՛Հիմա էդ ընթացքում Օնիկ Գասպարյանը կատարել է իր ցուցումները, թե ինքնուրույն է որոշումներ կայացրել, դա կերեւա, երբ որ մենք հետաքննություն անցկացնենք, իսկ հետաքննություն մենք անցկացնելու ենք:

Երբ Օնիկ Գասպարյանը ինձ զանգահարել է, հետեւյալն է եղել խոսակցությունը` ինքն ինձ ասում է, որ ես Սյունիքում եմ, եւ էստեղ դժվար իրավիճակ է, ես հարցնում եմ` ի՞նչ դժվար իրավիճակ է, դե, ասում է, կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք: Ես էլ ասել եմ` մի արատավորիր քո գեներալի պագոնները, որեւէ կերպ պետք չէ նպաստել այլ որոշումներ կայացնելուն կամ այլ գործողություններ կատարելուն, որոնք նշված չեն կապիտուլյանտի ստորագրած փաստաթղթում:

Այնտեղ 288 քառակուսի կիլոմետր մեր զորքերի վերահսկողության տակ էր՝ Կուբաթլուի հատվածում: Էդ 288 քառակուսի կիլոմետրը հանձնել ենք նրանց՝ կապիտուլյանտի ասելով՝ բանավոր պայմնավորվածությունների հիման վրա, գոնե դա որ չհնաձնեինք, Սյունիքը քիչ թե շատ կարող էր անվտանգ լինել...՛՛:

  • Կիսվել: