չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ոչ մի պետություն չի կարող համեմատվել Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մակարդակով. Տոնոյան

Ոչ մի պետություն չի կարող համեմատվել Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մակարդակով. Տոնոյան

«Բանակ-2020» համաժողովի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության աննախադեպ մակարդակի մասին:
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ոչ մի պետություն չի կարող համեմատվել Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մակարդակով: Տոնոյանն անկեղծ շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում ռուսական կողմի աջակցության համար:
 
"Անդրադարձ է կատարվել նաև ռազմական կրթության ոլորտում երկու երկրների համագործակցությանը։ Հանրապետությունը յուրաքանչյուր տարի Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ է ուղարկում կուրսանտներ ու սպաներ ՝ ուսուցման եւ մասնագիտական վերապատրաստման համար", - հայտարարել է Դավիթ Տոնոյանը, հաղորդում է "Զվեզդա" հեռուստաալիքը:
 
2015 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ պաշտպանության նախարարությունը կազմակերպել է "Հաղթանակի ժառանգորդ" լայնածավալ ռազմամարզական ֆորում, որին մասնակցել են հետխորհրդային տարածքի բոլոր երկրները ՝ ավելի քան 500 մարդ: Նախարարը չբացառեց, որ այս տարի Հաղթանակի 75-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանում նման մակարդակի միջոցառում անցկացվի:

  • Կիսվել: