երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Նոյեմբերին Երևանում կանցկացվի ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնություն

Նոյեմբերին Երևանում կանցկացվի ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնություն

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց 2024-ի նոյեմբերին Երևանում անցկացվելիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության կազմակերպման ծախսերի ֆինանսավորման համար ՀՀ ԿԳՍՄ նախարարությանը հատկացնել 476 մլն դրամ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Հաշվի առնելով, որ վերոնշյալ առաջնությունը հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարության սերտորեն առընչվող միջոցառում և ունի միջազգային լայն ներգրավվածություն, անհրաժեշտություն է առաջացել նախատեսել ֆինանսական միջոցներ:

Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը համար նախատեսված ֆինանսական միջոցներից անհրաժեշտ գումարը ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

  • Կիսվել: