շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախիջևանի կայազորի զորքերում շարունակվում են զորավարժությունները, ցուցադրվել են զորքերի մանևրելու դրվագներ. ռազմական փորձագետ

Նախիջևանի կայազորի զորքերում շարունակվում են զորավարժությունները, ցուցադրվել են զորքերի մանևրելու դրվագներ. ռազմական փորձագետ

Նախիջևանի կայազորի զորքերում շարունակվում են զորավարժությունները Նախջևանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Քարամ Մուստաֆաևի գլխավորությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմականն փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նա, ամսնավորապես, նշել է. ՛՛Այսօրվա զորավարժությունների սցենարով գործի է դրվել նաև կապի միջոցները, որոնք գործում են ռադիո-էլեկտրոնային խլացուցիչների պայմաններում։ Նախիջևանի կայազորի զորքերին , ըստ զորավարժության սցենարի, օգնության են հասնում այլ զորքեր։

Եվ հենց այստեղ մարտ վարողները և օգնության հասնողները փոխանակվում են ինֆորմացիայով։ Այնուհետև, հակառակորդի թիկունքում իրականացնում են դիվերսիոն գործողություններ, որից հետո հրթիռահրետանային զորքերը և ՀՕՊ-ը անցնում են ռազմական գործողությունների։


Ինչպես նաև զորքերի մանևրելու դրվագներ են ցուցադրվել։
Այստեղ ինձ հետաքրքրեց, թե խոսքն ինչ լրացուցիչ ուժերի մասին է, որ նաև պետք է ինֆորմացիոն փոխանակում լինի՛՛։

 

  • Կիսվել: