ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն

N զորամիավորումում անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն

N զորամիավորումում նոյեմբերի 2-ից 4-ն անցկացվել է եռափուլ օպերատիվ մարտավարական զորավարժություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, 1-ին փուլում բանակային կորպուսը և ենթակա զորամասերը իրականացրել են «Լրիվ» մարտական պատրաստության միջոցառումներ, ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից, և նախորոշված շրջաններում ծավալվել դաշտային կառավարման կետեր։ 2-րդ փուլում խաղարկվել է պաշտպանական օպերացիան, որի ընթացքում, համաձայն իրադրության զարգացման պլանի, տրվել են ներածականներ, որոնց հիման վրա էլ 3-րդ փուլում իրականացվել են հարձակողական գործողություններ։

Զորավարժության մասնակիցները կատարելագործել են մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները։

 

  • Կիսվել: