հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Միշտ համոզված եմ եղել ու կամ, որ մենք հաղթել ենք և այսուհետ էլ շարունակելու ենք հաղթել․ Սենոր Հասրաթյան

Միշտ համոզված եմ եղել ու կամ, որ մենք հաղթել ենք և այսուհետ էլ շարունակելու ենք հաղթել․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է կապիտան Ռուբեն Սանամյանին՝ ՀՀ Ազգային հերոսի կոչման արժանանալու կապակցությամբ։

Նա, մասնավորապես, գրել է․

«Չթերագնահատելով մեր հավանական հակառակորդի հնարավորությունները, այդուհանդերձ, միշտ համոզված եմ եղել ու կամ, որ մենք հաղթել ենք և այսուհետ էլ շարունակելու ենք հաղթել: Եվ դա ոչ միայն նրա համար, որ մեր պատերազմը Հայրենական է և արդարացի, այլ նաև այն պատճառով, որ ունենք զինվորին՝ մարդասպանից տարբերելու արժեքային համակարգ:

Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է այն, որ Ադրբեջանը հերոսի կոչում է շնորհում քնած հայ սպային գիշերը կացնահարած մարդասպանին, իսկ մենք՝ նախահարձակ հակառակորդին՝ իր մարտական դիրքում սեփական կամքը պարտադրած և երկրի սահմանն անառիկ պահող նվիրյալին:

Շնորհավորում եմ իմ համոզմունքը կիսող և իր ամենօրյա բարեխիղճ ծառայությամբ այն կյանքի կոչող Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանին՝ ՀՀ Ազգային հերոսի կոչման արժանանալու կապակցությամբ»:

  • Կիսվել: