հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՄԻՊ-ը նորակոչիկների իրավունքների վիճակի ուսումնասիրման նպատակով այցելել է N ուսումնական զորամաս

ՄԻՊ-ը նորակոչիկների իրավունքների վիճակի ուսումնասիրման նպատակով այցելել է N ուսումնական զորամաս

2026 թվականի հունվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները, 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում, իրականացրել են այց ՊՆ N ուսումնական զորամաս։
 
Այցի նպատակն է եղել  նորակոչիկների ծառայության ներգրավման, սկզբնական պատրաստության, նրանց նկատմամբ վերաբերմունքի, ծառայության պայմանների և, ընդհանուր առմամբ, նրանց իրավունքների վիճակի ուսումնասիրումը:
 
 
Այցի ընթացքում հրամանատարության ուղեկցությամբ իրականացվել է շրջայց զորամասի տարածքում, ուսումնասիրվել են զինծառայողների ծառայության սոցիալ-կենցաղային պայմանները, ծառայության կազմակերպման առանձնահատկությունները։ 
 
Պաշտպանը զրույցներ է ունեցել նորակոչիկների հետ, ովքեր ներկայացրել են ծառայության ներգրավվելուց հետո իրենց ծառայողական առօրյան, ծառայության պայմանները, հրամանատարության և իրենց ծառայակիցների հետ շփումները, զինվորական ծառայության ինտեգրման գործընթացի հետ կապված այլ մանրամասներ։
 
 
 
Զինծառայողների իրավունքների հետ կապված հարցերը մշտապես են գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո, դրանք բարձրաձայնվում և հասցեավորվում են տարբեր ձևաչափերով:
 
 

  • Կիսվել: