չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Փաստացի վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ. Հովաննիսյան

Փաստացի վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ. Հովաննիսյան

Բացառիկ ու աննախադեպ է այս պատերազմի ոչ միայն թափն ու ծավալը, այլ նաև ռազմագիտական բաղադրիչները: Փաստացի մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ: Կան ընդգծված առանձնահատկություններ, վերլուծությունը մեր հաղթանակից հետո: Միայն մի բան ասեմ. հրետանին և ՕՀՄ-ները գնալով ավելի են խաչասերվում: Այս մասին գրում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովաննիսյանը։

«#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ և դա լինելու է մեր նոր մակարդակի, նոր որակի հաղթանակը»,- ասվում է գրառման մեջ։

Նշենք, որ վաղ առավոտյան ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայնեց, որ արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է։

Գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: