երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մի քանի տարի հետո մեր ռազմարդյունաբերությունն աշխարհի շուկայում ասելիք է ունենալու. Արմեն Խաչատրյան

Մի քանի տարի հետո մեր ռազմարդյունաբերությունն աշխարհի շուկայում ասելիք է ունենալու. Արմեն Խաչատրյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն անդրադարձավ զինատեսակների ձեռքբերմանը:

«Մենք փորձելու ենք հետևել ՌԴ-ի հետ այն պայմանագրային պարտավորությունների կատարմանը, որոնք ունի, բայց զինատեսակներ կան, որոնք կարող են և պետք է ձեռք բերվեն այլ երկրներից»,- ասաց Խաչատրյանը:

Հայաստանի ապագան պատգամավորը տեսնում է ռազմարդյունաբերական երկիր լինելու մեջ:

«Մենք այլ տարբերակ չունենք: Պետք է արտադրենք որոշակի տեսակի լավագույն զենքեր, կարողանանք այդ զենքերը հանել արտահանման: Սա կբարձրացնի մեր պաշտպանունակության մակարդակը:

Ամենակարևորը՝ մենք հումքն ունենք Հայաստանում: Հումք ասելով՝ հասկանում եմ ինտելեկտը և մասնագիտական կարողությունները: Վստահություն ունեմ, որ մի քանի տարի հետո մեր ռազմարդյունաբերությունը աշխարհի շուկայում ասելիք է ունենալու»,- ասաց Խաչատրյանը:

  • Կիսվել: