երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Մի պատկերացրեք, որ խրամատը պետք է սալիկապատված ու «Բաքսի» քաշած լինի». Խաչատրյան

«Մի պատկերացրեք, որ խրամատը պետք է սալիկապատված ու «Բաքսի» քաշած լինի». Խաչատրյան

Որոշ տեղերում մենք դեռ պետք է բերենք սահմանված վիճակի, հետո նոր մտածենք բարեփոխումների մասին. մենք ամեն մի ռազմական գործողությունից հետո առճակատվում ենք նոր իրողության, որի ուղղությամբ մի շարք միջոցառումներ են իրականացվում, որոնք ժամանակ են պահանջվում: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ռազմական նշանակության հարյուրավոր կմ ճանապարհներ են կառուցվում լեռնային եւ բարձր լեռնային հատվածներում: Ցավոք սրտի, ոչ բոլորին է դա տեսանելի եւ այդպես էլ պետք է լինի: Ես այս ճանապարհները տեսել եմ եւ գոհ ու զարմացած եմ մնացել, թե ինչպես է կարելի նման լեռնային պայմաններում նման աշխատանքներ իրականացնել: Հավատացեք, մենք աշխատում ենք այդ բոլոր ուղղություններով, բայց մեզ ժամանակ է պետք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ի հայտ են գալիս փաստեր, որ ժեշտից կացարաններ են, ցելոֆանապատ վրաններում ու կեղտոտ քնապարկերում են քնում զինվորները, Արմեն Խաչատրյանն ասաց. «Եթե քնապարկը խրամատում է, պետք է կեղտոտ լինի: Խրամատը մի պատկերացրեք, որ այնտեղ պետք է սալիկապատված լինի,  «Բաքսի» քաշած լինի: Խրամատը հողային շինություն է, որը նախատեսված է պաստպարվելու համար: Այո, կարող եւ ժեշտից կացարան լինել, բայց որ ասում եք՝ ցելոֆանապատ, վրանային, նման կացարաններ հիմա չկան: բայց հնարավոր է տակտիկական անհրաժեշտությունից ելնելով որոշակի կարճ ժամանակահատվածում ինչ-որ տեղ հայտնվեն մեր ռազմական ուժերի ներկայացուցիչները, մի քանի օր վրան դնեն, որոշակի գործողություն անեն ու գնան: Բայց մշտական տեղակայման վայրերում ցելոֆանային, վրանային վիճակներ չկան»,-ասաց նա:

  • Կիսվել: