երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեր զինված ուժերն այս պահին մղում են համառ ու հերոսական մարտեր. Արծրուն Հովհաննիսյան

Մեր զինված ուժերն այս պահին մղում են համառ ու հերոսական մարտեր. Արծրուն Հովհաննիսյան

Ողջ գիշեր ընթացել են գիշերային մարտեր՝ հատկապես հյուսիսի և հարավի ուղղությամբ։ Այս մասին Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝

«Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավումներ իրականացնել, հակառակորդը, բնականաբար, չի հանգստացել, որոշ տեղերում հակագրոհներ է իրականացրել, որոնք հետ ենք մղել: Վաղ առավոտյան կիրառելով հրետանային միջոցներ, այդ թվում՝ նաև ծանր հրանետներ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները: Մեր զինված ուժերն այս պահին մղում են համառ ու հերոսական մարտեր»,- ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ ունենք շուրջ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան.

«Բոլորը գտնվում են պատշաճ բժշկական վերահսկողության ներքո տարբեր զինվորական հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում։ Ամբողջ առողջապահական համակարգը ոտքի վրա է»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: