կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մեր ընկալմամբ մոտեցումն այնպիսին է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար. ԱԽ քարտուղար

Մեր ընկալմամբ մոտեցումն այնպիսին է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար. ԱԽ քարտուղար

ՀՀ-ում բարձր եւ բարձրագույն պաշտոն զբաղեցնող յուրաքանչյուր ոք իր ռուսաստանցի գործընկերոջ հետ այդ հարցերը քննարկում ենք եւ մեր ընկալմամբ մոտեցումն այնպիսին է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը մնալու են ավելի երկար: Այս մասին, այսօր կառավարությանյ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, նման եզրակացության հիմք են տալիս նաեւ այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում խաղաղապահ ուժերի համար:

Հարցին, թե Հայաստանն առանց ռուսաստանի կկարողանա՞ պաշտպանել Արցախը, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Մենք այս պահին քննարկում ենք, որպեսզի  համատեղ անվտանգության հարցը լուծենք»:

  • Կիսվել: