ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ բավականին լավ կռվել է, սակայն ուժերը եղել են խիստ անհամաչափ. Արմեն Խաչատրյան

Մեր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ բավականին լավ կռվել է, սակայն ուժերը եղել են խիստ անհամաչափ. Արմեն Խաչատրյան

Սասուն Միքայելյանն անցել է այնպիսի ճանապարհ, որ շատ լավ պատկերացնում է ԶՈՒ-ի դրությունը և որևէ հայտարարություն, եթե նա անում է, ապա դրա համար կարող է հիմք հանդիսանալ մի շարք հանգամանքներ և պետք չի կոնտեքստից կտրել այդ հայտարարությունները։ Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք պատգամավորը կիսում է Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե Սպարապետից հետո բանակ չենք ունեցել՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Խաչատրյանն անդրադարձավ նաև բանակի խնդիրներին. «Մեր բանակում այո մի շարք խնդիրներ եղել են, մեր բանակն ունեցել է որոշակի հնարավորություններ մարտահրավերներին դիմակայելու համար, բայց խնդիրը կայանում է նրանում, որ մեր հակառակորդ երկրի բանակն այլևս այն բանակը չի եղել, որին մենք պատրաստ ենք եղել դիմակայել:

Մենք չենք հասցրել կատարել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ էին կատարել: Մեր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ բավականին լավ կռվել է, սակայն ուժերը եղել են խիստ անհամաչափ, ուղղակի պետք է կանխատեսեինք, որ այսպիսի իրավիճակ կարող է ստեղծվել և տասնամյակներ առաջ պատրաստվեինք այդ օրվան»:

  • Կիսվել: