չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մենք երբեք չենք հայտարարել, որ մենք տարածքներ գրավող բանակ ունենք․ Մարուքյան

Մենք երբեք չենք հայտարարել, որ մենք տարածքներ գրավող բանակ ունենք․ Մարուքյան

Այո, այսօր մենք ունենք մարտունակ բանակ, մեր բանակն անցել է շատ մեծ պատերազմով, այս դարի ժամանակաշրջանի իմաստով 44 օր պատերազմել, դա ուղղակի բոլոր միջազգային փորձագետներն են ասում, մեծ սխրանք է: Այս մասին, այսօր Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եթե չունենայինք եւ չունենանք մարտունակ բանակ, մենք ավելի շատ վատ իրավիճակում կարող էինք եւ կարող ենք հայտնվել:

Այո, մեր բանակն ունի ռեֆորմի կարիք, որոնք պետք է միանշանակ իրականացվեն: Մենք ունենալու ենք ավելի հզոր բանակ, քան այսօր ունենք:

Բանակը սրբություն է, բոլորիս միասնության երաշխիքն է: Այդ իմաստով այս օրը շատ կարեւոր է՝ անկախ նրանից, թե ինչ արհավիրքի միջով ենք անցել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեր բանակը տարածքներ գրավող բանակ չպետք է լինի, Մարուքյանն արձագանքեց. «Մենք երբեք չենք հայտարարել, որ մենք տարածքներ գրավող բանակ ունենք, որեւէ երկիր նման հայտարարություն չի անում: Դա կարող է ընկալվել որպես հարեւան երկրների նկատմամբ սպառնալիք, հետեւաբար, ցանկացած խելացի քաղաքական կամ ռազմական գործիչ չի ասում, որ մենք  տարածքներ գրավող բանակ ենք ստեղծում: Իսկ թե ինչ կանի մեր բանակն ապագայում, եկեք թողնենք ապագային, դրա մասին ասուլիսներ պետք չի անել: Մենք արդեն մի անգամ նման սխալ արել ենք, էն որ նոր տարածքներ էինք գրավում: Դրա համար հանգիստ, համեստ, մեր չափը ճանաչելով, մեր տեղը իմանալով պետք է հզորանանք:

  • Կիսվել: