հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մարտադաշտում հաղթանակ են կռում այն զինվորները, որոնց առաջնորդում են անցած մարտական ճանապարհով շրջապատում անվիճելի հեղինակություն ունեցող հրամանատարներ․ Հասրաթյան

Մարտադաշտում հաղթանակ են կռում այն զինվորները, որոնց առաջնորդում են անցած մարտական ճանապարհով շրջապատում անվիճելի հեղինակություն ունեցող հրամանատարներ․ Հասրաթյան

Մարտադաշտում հաղթանակ են կռում այն զինվորները, որոնց առաջնորդում են գիտելիքով ու փորձով օժտված և, որ շատ կարևոր է՝ անցած մարտական ճանապարհով շրջապատում անվիճելի հեղինակություն ունեցող հրամանատարներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի զինված ուժերի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը։

"Նրանք են, որ իրենց ներկայությամբ ու հրամաններով կարող են ենթականների հոգում վառել վստահության ու արիության կրակ և վերջիններիս առաջնորդել հաղթանակի բարձունքներ...

Նրանք են, որ Արցախյան 1-ին ու Ապրիլյան պատերազմների ընթացքում զինվորի համար հանդիսացել են ոգեշնչման աղբյուր և նրան տարել հաջողությունների: Այսօր նորից այդ պահն է... Մենք պարտավոր ենք անել այն, ինչ արել ենք երեկ, մանավանդ, որ այլ ճանապարհ չունենք...",- գրել է Հասրաթյանը։

  • Կիսվել: