շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մանրակրկիտ ախտահանվել են ՊԲ զորանոցները (տեսանյութ)

Մանրակրկիտ ախտահանվել են ՊԲ զորանոցները (տեսանյութ)

Մայիսի 30-ին մանրակրկիտ ախտահանվել են ՊԲ զորանոցները, բուժկետերը, կենցաղային և այլ նշանակության շինությունները:

Հարկ է նշել, որ սանիտարական օրվա շրջանակում իրականացվող ախտահանման ու կանխարգելիչ գործընթացները, որևէ առնչություն չունեն անվտանգության ապահովման այն համալիր միջոցառումների հետ, որոնք պարտադիր են ՊԲ-ի բոլոր զինծառայողների համար և կրում են ամենօրյա բնույթ:

Դրանց շնորհիվ առայսօր հաջողվել է խուսափել ՊԲ-ում նոր կորոնավիրուսի ներթափանցման դեպքերից և միևնույն ժամանակ կյանքի կոչել այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են բանակային ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության ծրագրով:

  • Կիսվել: