շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մահվան դեպքերը բանակում էականորեն նվազել են. Պապիկյան

Մահվան դեպքերը բանակում էականորեն նվազել են. Պապիկյան

2025 թվականին ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է մահվան 5 դեպք, որից 1-ը՝ կայծակնահարության, 1-ը՝ հոսանքահարության, 2-ը՝ առողջական խնդիրների պատճառով, և 1-ը, ցավոք, ինքնասպանության: Այս մասին ասել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Սպանության դեպք 2025 թվականին բանակում չի արձանագրվել։

Իհարկե, սա շատ դրական տենդենցի մասին է խոսում։ Սակայն մենք սրանով չենք բավարարվում, որովհետև եղած դեպքերը շարունակում են մեզ համար մտահոգիչ լինել, և աշխատելու ենք, որպեսզի սրանք նույնպես կարողանանք բացառել»,- ասել է նա:

 

  • Կիսվել: