Մահվան լուրից հետո սրտի զարկերը վերականգնված տղան՝ Նարեկը, մի քանի օրից տուն կգնա (տեսանյութ)
Հիշու՞մ եք այն տղային, որ ուղիղ մեկ տարի առաջ նրա մահվան լուրին հաջորդեց տեղեկությունը, թե՝ սրտի զարկերը վերականգնվել են… Նարեկն էր, ողջ է և առողջ, հայտնում է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնը:
«Անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, ցավազրկողներից հրաժարվել է, զբոսանքի է գնում։ «Պինդ մնացեք, տղե՛ք, գալիս եմ»։ Հիշողության մեջ դաջված վերջին նախադասությունն է, որ բացականչել էր վիրավոր ընկերների մոտ սլանալիս՝ քանի դեռ ինքը չէր վիրավորվել:
Այժմ Նարեկը Զինվորի տանն է։ Մի քանի օրից տուն կգնա»,-ասված է հաղորդագրության մեջ: