ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Լորդ Քոքերը այցելել է  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Լորդ Քոքերը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Այսօր Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարար, լորդ Վերնոն Ռոդնի Քոքերն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Այցի ընթացքում պետնախարար Քոքերին ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, կրթական ծրագրերը, կուրսանտների մասնագիտական պատրաստման առանձնահատկությունները։

Լորդ Քոքերը շրջել է ակադեմիայի թանգարանում, այնուհետև ծանոթացել լսարաններին, ուսումնական կենտրոններին և կրթական միջավայրին։

  • Կիսվել: