երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարը խոսել է իր ազգության մասին

ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարը խոսել է իր ազգության մասին

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն ասել է, որ ինքն ազգությամբ տաբասարացի է եւ չի պատկանում հակամարտությանը մասնակիցների ազգությանը,  տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչ վերաբերում է իմ ազգությանը, եթե բոլորն այդքան հետաքրքրված են, ես ծնվել եմ Դաղստանի Հանրապետությունում, ես ազգությամբ տաբասարացի եմ, ազգությամբ ոչ մի կապ չունեմ հարեւան պետության հետ՛՛:

Նշվում է, որ տաբասարացիները Դաղստանի ամենահին բնիկ ժողովուրդներից են, որոնք ապրում են հանրապետության հարավ-արևելքում:

 

 

  • Կիսվել: